Ոստիկանությունը հայտնաբերել է բելգորոդյան հրաձիգի զենքը: Ինչպես հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի մարզային քննչական վարչության ղեկավարի օգնական Ելենա Կոզիրեւան, հրազենը գտել են մեղադրյալի գտնվելու վայրից ոչ հեռու:
«Հրազենը կառգրավվի անհրաժեշտ փորձաքննություն անցկացնելու համար»,-ավելացրել է վարչության ներկայացուցիչը, գրում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին 31-ամյա կրկնահանցագործ Պոմազունը կրակ էր բացել նախ հրազենային խանութում, հետո էլ` քաղաքի Նարոդնի բուլվարում: Տեղում մահացել էին հինգ հոգի, այդ թվում նաեւ 7-րդ դասարանի մի աշակերտուհի, մի 16-ամյա աղջիկ էլ վերակենդանացման բաժնում էր մահացել:
Պոմազունը ձերբակալվել էր ապրիլի 23-ի ուշ երեկոյան բելգորոդյան կայարանում բեռնատար վագոնում շրջափակման շղթան ճեղքելու փորձի ժամանակ: Ապրիլի 24-ին նրան մեղադրանք էր ներկայացվել, դատարանի որոշմամբ նրան կալանավորել են:




























