Ուղիղ միացման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շքեղության հարկ կիրառելու վերաբերյալ, եւ այն հարցին, թե ինչպես տարբերել մեծահարուստների կանանց նրանց սիրուհիներից, պատասխանել է քաղաքական գործիչ եւ գրող Ալեքսանդր Պրոխանովին:
Վերջինս Ռուսաստանի քաղաքացիների նյութական եւ կարգավիճակային անհավասարության մասին հետեւյալ հարցն է տվել նախագահին, «Ժամանակը չէ՞, որ շքեղության հարկ կիրառվի: Դա առաջին քայլը կլինի սարսափելի եւ մեզ այդքան տանջող անարդարությունը վերացնելու ուղղությամբ»,-ասել է Պրոխանովը:
Պուտինը հարցրել է, թե ինչպե՞ս տարբերել մեծահարուսների կանանց նրանց սիրուհիներից, ինչին դահլիճում գտնվող սրամիտ հանդեսատեսները հուշել են. «Տարիքով», հայտնում է «Vesti.ru»-ն:
Շքեղության հարկ կիրառելու վերաբերյալ հարցին նախագահը պատասխանել է, «Ես ինքս էլ կարծում եմ, որ այն պետք է կիրառվի»: Պուտինը հիշեցրել է, որ արդեն հիմա կան առաջարկություններ թանկ ավտոտրանսպորտի հարկի մասին: Բացի այդ, նրա կարծիքով նման հարկ պետք է դնել նաեւ վերնախավի անշարժ գույքի վրա: «Ճիշտ է, կառավարության մեջ այդ հարցում տարաձայնություններ կան` հողի կադաստրային գնահատականի հետ կապված»,- դժգոհել է նախագահը:




























