Իսրայելի ռազմաօդային ուժերը լիբանանյան անօդաչու սարք են խփել, որին դեռ Իսրայելի օդային տարածք ներխուժելիս էին նկատել: Սահմանն անցնելուց Խայիֆից մոտավորապես 8 կմ հեռավորության վրա իսրայելյան կործանիչը խփել է նրան:

Ինչպես հայտնել է Reuters-ը, անօդաչու սարքի մնացորդները ծովն են ընկել, այն գտնելու որոնողական աշխատանքներ են տարվում:

Իսրայելի վարչապես Բենյամին Նեթանյահուն դատապարտել է երկրի օդային սահմանը խախտելու փորձը եւ նշել, որ երկրի բանակը շարունակելու է հնարավորին բոլոր միջոցները ձեռնարկել բնակիչներին պաշտպանելու համար, գրում է «Lenta.ru»ն: