Այսօրվա արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել Երեւանի ավագանու  մայիսի 5-ի ընտրություններին մասնակցող «Առաքելություն» կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածու Լուսինե Մարտիրոսյանի գրանցումը` հաշվի առնելով նրա ինքնաբացարկի մասին դիմումը: Այդ մասին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն սահմանել է 2013թ. մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկի նմուշը:

Վստահված անձինք, դիտորդները եւ ԶԼՄ ներկայացուցիչները կարող են հետեւել քվեաթերթիկների տպագրման գործընթացին Տիգրան Մեծ տպագրատանը այսօր ժամը 20.00-ից մինչեւ մայիսի 2-ը: