Ապրիլի 25-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «Միցուբիշի-Լանսեր» մակնիշի ավտոմեքենան Արթիկի Գրիգոր Նարեկացիի փողոցում գտնվող գազալցակայանի մոտ բախվել   է «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «Օպել Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: