Ապրիլի 25-ին, ժամը 09.40-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել 62-ամյա մի կին եւ  հայտնել, որ անհայտ անձը ժամը 09.30-ի սահմաններում Շինարարների փողոցի թիվ 6 շենքի բակում բացահայտ հափշտակել է իր ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է անձնագիրը, սոցիալական քարտը, գումար, բանալիներ, անձրեւանոց եւ այլ պարագաներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նույն օրը, ժամը 20.00-ին,  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Շինարարների եւ Էստոնական փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Մասիս Ն.-ին:

Պարզվել է, որ նշված կողոպուտը կատարել է նա:

Հափշտակվածն առգրավված է:

Մասիս Ն.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն: