Ապրիլի 29-ին, Երեւանում առաջին անգամ ռուսական ժողովրդական պարերի ֆլեշմոբ տեղի կունենա, որը նվիրված է Պարմի միջազգային օրվան:

Պետական մանկավարժական համալսարանի դասախոս Նոնա Մանուկյանը ներկաներին կծանոթացնի «Ռուսական պարի պատմության» առանցքային պահերին, ինչպես նաեւ ֆլեշմոբի մասնակիցներին  ռուսական ժողովրդական պարի մի քանի բազային շարժումներ կսովորեցնի:

Պարի միջազգային օրն իր ելույթով կզարդարի «Փոքրիկ երեւանցիներ» մանկական պարի համույթը՝ Նոնա Մանուկյանի գլխավորությամբ: Երեխաները ռուսական ազգային տարազներով հանդիսատեսին կներկայացնեն ռուսական ժողովրդական պարեր:

Ֆլեշմոբին կմասնակցեն հայկական ու ռուսական բուհերի ուսանողները: Բացի այդ, ակցիային կարող է միանալ յուրաքանչյուրը: