Ծխողների իրավունքների համար շարժումը, որի նստաշրջանը կայացել է ապրիլի 25-ին Մոսկվայում, գլխավորել է դերասան Միխայիլ Բոյարսկին: Հասարակական կազմակերպությունը մտադիր է ստորագրահավաք սկսել, որ ուշադրություն հրավիրի նոր օրենքի պատճառով քաղաքացիների իրավունքների խախտումների վրա:
Շարժումը անհրաժեշտ է համարում ծխողներին ապահովել «ծխախոտ ծխելու` մարդկային արժանապատվությունը չնվաստացնող պայմաններով», այդ թվում հեռավոր երթուղիների գնացքներում, օրային եւ օդային տրանսպորտում, քրեակատարողական հիմնարկներում, հիվանդանոցներում ծխողների համար հատուկ տեղերի ստեղծումը, գրում է Lenta.ru-ն:
Ծխախոտի սահմանափակման մասին օրենքը Ռուսաստանում ընդունվել է 2013թ. փետրվարին եւ պետք է ուժի մեջ մտնի հունիսի 1-ից: Դրանից հետո ամբողջությամբ արգելվելու են ծախխոտի կիրառումը կրթական հաստատություններում, պետական իշխանության մարմիններում, աշխատավայրերում, տրանսպորտում, ավտոբուսների կանգառներում, օդանավակայաններում, վերելակներում եւ այլուր: 2014-ից արգելվելու է ծխելը սրճարաններում եւ ռեստորաններում, իսկ 2016-ից հանրային բոլոր փակ հաստատություններում: Օրենքը նաեւ սահմանափակում է ծխախոտի վաճառքը:




























