Մերձմոսկվայում հոգեբուժական հիվանդանոցի տարածքում փրկարարները փլատակների տակից հանել են բոլոր 38 զոհերի դիակները: Որոնողական աշխատանքները թիվ 14 հոգեբուժարանի հրդեհի վայրում ավարտվել են, հայտնել է Ռուսաստանի ԱԻՆ ներկայացուցիչ Յուրի Դեշեւիխը: նա հայտնել է, թե պարզվել է հրդեհի օջախը` թիվ 5 հիվանդասենյակի տարածքում, որը միացված էր միջանցքի հետ:

«Բոլոր զոհերին հայտնաբերել են իրենց անկողիններում, միջանցքներում ոչ ոք չի եղել, անգամ երկու բուժքույրերին գտել են հանգստի սենյակում»,- ասել է Դեշեւիխը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Մայակ» ռադիոկայանի փոխանցմամբ, կենդանի մնացած հիվանդը պնդում է, թե հիվանդանոց բերված հիվանդներից մեկը պարբերաբար ծխել է` խախտելով ռեժիմը: Նախնական տվյալներով, հրդեհի օջախը եղել է բազմոցը, որ գտնվել է կարանտինի բլոկում: