Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը ներկայացնում է եղանակի կանխատեսումը մայիսի համար:
Արարատի եւ Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 18..19 աստիճան, որը 1 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչեւ 7...9 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչեւ 28...30 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 4...6 աստիճան, առավելագույնը՝ 29...30 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 35-50 մմ):
Շիրակի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 9..12 աստիճան, որը 10 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչեւ -2...+3 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչեւ 20...24 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը -1...+2 աստիճան, առավելագույնը՝ 19...24 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 75-100 մմ):
Լոռիի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 11..13 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչեւ 0...+5 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչեւ 23...26 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 0...-2 աստիճան, առավելագույնը՝ 23...26 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 95-130 մմ):
Տավուշի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 12..15 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչեւ +3...8 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչեւ 25...30 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 2...5 աստիճան, առավելագույնը՝ 25...26 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 97-107 մմ):
Վայոց Ձորի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 18...19 աստիճան, լեռնային շրջաններում` 10...12 աստիճան, որը 1 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը` հովտային շրջաններում մինչեւ 7...9 աստիճան, լեռնային շրջաններում՝ -2...+3 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում 28...30 աստիճան, լեռնային շրջաններում՝ 20...22 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը հովտային շրջաններում՝ 3...4 աստիճան, լեռնային շրջաններում՝ -1...-2 աստիճան, առավելագույնը հովտային շրջաններում 28...30 աստիճան, լեռնային շրջաններում՝ 18...19 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման հովտային շրջաններում` 45-60մմ, լեռնային շրջաններում՝ 95 մմ):
Սյունիքի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 17...20 աստիճան, լեռնային շրջաններում` 11...12 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը` հովտային շրջաններում մինչեւ 8...10 աստիճան, լեռնային շրջաններում՝ +2...+5 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում 31...350C, լեռնային շրջաններում՝ 21...23 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը հովտային շրջաններում՝ 4...70C, լեռնային շրջաններում՝ -1...+1 աստիճան, առավելագույնը հովտային շրջաններում 29...33 աստիճան, լեռնային շրջաններում՝ 24...26 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմայից պակաս (նորման հովտային շրջաններում` 49-96մմ, լեռնային շրջաններում՝ 69-112 մմ) :
Երեւան
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 18..19 աստիճան, որը 1 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչեւ 8...10 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչեւ 28...30 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 4...6 աստիճան, առավելագույնը՝ 29...30 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 45-60 մմ):



























