Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը Խնկո Ապեր եւ Կռիլով շատ է սիրում կարդալ, բայց  երբեք չէր պատկերացնի, որ մի օր գայլն ու գառը կարող են միասին աղոթել: Այս մասին նա ասաց այսօր` ապրիլի 26-ին, նկատի ունենալով այն, որ ապրիլի 9-ին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովահննիսյանն ու ՀՀ ոստիկանապետ Վլադիրի Գասպարյանը միասին գնացել էին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ միասին աղոթել:

Մարքսիստն այդպես պատասխանեց այն հարցին, թե ինչպես է վերաբերում Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած «Նոր Հայաստանի» շարժմանը եւ հնարավո՞ր է, որ ինքն էլ հայտնվի նրանց շարքերում:

«Սա պատմության մեջ չտեսնված, չլսված բան էր: Սրանից մի եզրակացություն արեք ընդամենը, թե նա կարող է  դառնալ արծիվ: Ամփոփելով խոսքս ասեմ. «Օդնիմ սլովոմ, մուժիկ տը խոռոշ, նո նե օրյոլ»,- ամփոփեց Դավիթ Հակոբյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am