Լիբանանյան ծայրահեղականների «Հըզբոլլահ» խմբավորումը հայտարարել է, որ կապ չունի այն անօդաչու թռչող սարքի հետ, որն ապրիլի 25-ին խփել են Իսրայելի ռազմաօդային ուժերը:

«Հըզբոլլահ»-ը ժխտում է, թե որեւէ հետախուզական օդանավ է ուղարկել պաղեստինյան գրավյալ հողերի ուղղությամբ, ասվում է շիաների խմբավորման պաշտոնական հայտարարության մեջ, հայտնում է«Lenta.ru»-ն:

Հիշեցնենք, որ նախօրեին Իսրայելի ռազմաօդային ուժերը Հայֆայից մոտ 8կմ հեռավորության վրա խփել են Լիբանանի կողմից սահմանը խախտած անօդաչու թռչող սարքը: Իսրայելում ենթադրել են, որ անօդաչու սարքը «Հըզբոլլահ» շարժմանն է պատկանում, սակայն ռազմական գերատեսչությունում դեռ վերջնական եզրահանգման չեն եկել եւ հայտնել են, որ հետաքննությունը շարունակվում է: Անօդաչու սարքի մնացորդները ծովն են ընկել եւ հիմա որոնողական աշխատանքներ են գնում: