Ապրիլի 26-ին, ժամը 14.56-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղում քաղաքացի Նազենի Աթոյանը սպառնում է կտրել երակները:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աթոյանը կտրել է երակները եւ գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում: Մինչ շտապօգնության աշխատակիցների դեպքի վայր հասնելը փրկարարները Աթոյանին ցուցաբերել են առաջին բուժգօնություն:




























