Ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը թուրքական Haberturk-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է Սոֆի Լորենին անկողնում լուսանկարել եւ թե ինչպես է Պիկասոն իր համար նկարել։

Haberturk-ի այն հարցին, թե Արա Գյուլերը Կաննի կինոփառատոնը 10 տարի լուսանկարելու ընթացքում ինչ հետաքրքիր դեպքի է հանդիպել, հայ լուսանկարիչը պատմել է. «Մի անգամ տեսա, որ նա վերելակ է նստում, ես շտապեցի նրա հետեւից։ Միասին վերեւ բարձրացանք։ Նա հոգնած էր, հանեց կոշիկները եւ պառկեց մահճակալին։ Հարցրեցի, թե կարող եմ նրան այդ դիրքով լուսանկարել, նա դրական պատասխանեց։ Նկարեցի եւ ուղարկեցի լուսանկարները մեր թերթին, որտեղ իմ իմ արած լուսանկարները տպագրվեցին «Արա Գյուլերը՝ Սոֆի Լորենի ննջարանում» վերնագրով»։

Արա Գյուլերը պատմել է, որ Չարլի Չապլինին լուսանկարելու համար տանջվել է մեկ շաբաթ, սակայն Չապլինն այդ ժամանակ առողջական լուրջ խնդիրներ ուներ եւ խնդրել է այդ տեսքով չլուսանկարել։

Ստամբուլհայ լուսանկարիչը պատմել է նաեւ իր եւ Պիկասոյի հանդիպման մասին. «Երբ Պիկասոյի հետ հանդիպեցին, ինքն ինձ շատ էր հավանել։ Նա ասաց. «Դու ինձ այդքան շատ լուսանկարում ես, սպասիր ես էլ քեզ նկարեմ»։ Հիմա Թուրքիայում Պիկասոյի մեկ օրիգինալ կտավ կա՝ իմ տանը»։

Նշենք, որ «Դարի լավագույն լուսանկարիչ» ճանաչված Արա Գյուլերը, ում նաեւ անվանում են «Ստամբուլի աչք»,  ծնվել է 1928-ին Ստամբուլում։ 1950-ին սկսել է լրագրողական գործունեությունը Yeni İstanbul պարբերականում։

Արա Գյուլերը ստացել է բազմաթիվ մրցանակներ եւ տիտղոսներ թե՜ Թուրքիայում, թե՜ աշխարհի ամենահայտնի կազմակերպությունների կողմից։

Իրականացրել է ֆոտոռեպորտաժներ համաշխարհային պատմության հայտնի դեմքերի, այդ թվում՝ Ուինսթոն Չերչիլի, Առնոլդ Թոյնբիի,  Բերթրանդ Ռասելի, Պիկասոյի, Սալվադոր Դալիի եւ այլոց հետ: