Նախօրեին  Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել է հինգ ամսական Ագնեսան։

Նախնական տվյալներով՝ երեխան մահացել է թոքաբորբից: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«Ագնեսայի հարազատները պնդում են, որ երեխան մահացել է ոչ թե թոքաբորբից, ինչպես հաղորդվում է, այլ բժիշկների անփութության պատճառով: Երեխայի մայրը  բողոք է ներկայացրել Երեւանի ոստիկանության Կենտրոնի բաժին՝ առ այն, որ երեխայի մահվան համար պատասխանատու են բժիշկները:

Թե որն է եղել երեխայի մահվան իրական պատճառը, հայտնի չէ: Ոստիկանության Կենտրոնի բաժնից «Ժամանակին» տեղեկացրին, որ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանից, սակայն նա չպատասխանեցմեր հեռախոսազանգերին»,- գրում է «Ժամանակը»։