Իրաքի իշխանությունները չեղյալ են հայտարարել 10 արբանյակային հեռուստաալիքների լիցենզիան, որոնց թվում է Al Jazeera-ն, «նորությունների ոչ պրոֆեսիոնալ հաղորդման» համար, որը լարում է միջէթնիկ հակասությունները եւ հանգեցնում քաղաքացիական պատերազմի:
«Փոխանակ օգտվելու հավաստի աղբյուրներից, նրանք ապատեղեկատվություն են հաղորդել, չափազանցրել են իրականությունը եւ անգամ քաղաքացիական անհնազանդության, ժողովրդավարական գործընթացները խափանելու կոչեր են արել, այդ թվում հակահասարակական գործողություններով, բանակի եւ անվտանգության ուժերի զինծառայողների վրա հարձակումներով»,-ասված է Իրաքի տեղեկատվության եւ հաղորդակցության կոմիտեի մամուլի հաղորդագրության մեջ:
Երկրի շիա կառավարությունը նման միջոցների է դիմել սուննիների ելույթների ֆոնին: Մի քանի ամիս առաջ Էլ-Հուվեյջ բնակավայրում անկարգություններ էին սկսվել, որոնք շարունակվում են մինչ օրս: Ապրիլի 23-ին լարվածությունը հասել է իր գագաթնակետին. անկարգությունների հետեւանքով զոհվել է ավելի քան 200 մարդ:




























