«Նաիրիտ» գործարանի ավելի քան հազար աշխատակիցներ այս պահին բողոքի երթով շարժվում են դեպի կառավարության շենք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նաիրիտ» գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը: Նրա խոսքով՝ աշխատակիցները պահանջում են վճարել իրենց  տասը ամսվա աշխատավարձները, նաեւ պահանջում են, որ գործարանը նորից աշխատի, որը շուրջ երեք տարի է ինչ չի գործում:

Հարցին, թե կառավարությունից հետո բողոքի երթն այլ ուղությամբ շարժվելո՞ւ է, նա արձագանքեց. «Դժվար թե, մենք կարծում ենք, որ կառավարությունում մեզ հստակ պատասխան կտան»: