Ապրիլի 28-ին, թունավորման հերթական դեպքն է գրանցվել Վանաձորում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի  թղթակիցը, ժամը 19:00-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակի, 47-ամյա Վիգեն Նովշադյանը:

NEWS.am-ի Լոռիի  թղթակցի հետ զրույցում Վանաձորի բժշկական կենտրոնից հայտնեցին, որ  տուժածը թունավորվել է շմոլ գազից, վիճակը գնահատվում է միջին ծանրության եւ այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: