Թուրքական Անթաքիա քաղաքում ժողովրդական փառատոն է կայացել ի աջակցություն Սիրիայի, որը կազմակերպվել էր Խաղաղության համաշխարհային խորհրդի եւ թուրքական բաժանմունքի կողմից: Միջոցառմանը մասնակցել են հազարավոր մարդիկ, խորհրդարանի պատգամավորներ` ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից, Թուրքիայի կոմունիստական կուսակցության ղեկավարներ, հասարակական գործիչներ:

Իրենց ելույթներում նրանք ողջունել են Սիրիայի ժողովրդին եւ ղեկավարությանը` ասելով, որ նրանք խիզախորեն դիմագրավում են միջազգային իմպերիալիստական դավադրությանը եւ պաշտպանում են պետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, եւ դրանով Սիրիան կանխորոշում է Մերձավոր Արեւելքի բոլոր ժողվուրդների ճակատագիրը, հայտնում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը:

Նշենք, որ Թուրքիայի գործող կառավարությունը` վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ, գործնականում աջակցում են այսպես կոչված սիրիական զինված ընդդիմությանը: