Բաքվում` Հեյդար Ալիեւի անվան միջազգային օդանավակայանում զանգվածային ծեծկռտուք է եղել:
Ինչպես հաղորդում է APA-ն, վկայակոչելով ոստիկանության օդային տրանսպորտի վարչությանը, միջադեպը տեղի է ունեցել Նախիջեւանի տերմինալում: Ծեծկռտուքին ամսնակցել են նախիջեւանի բնակիչներ, եւ մի մարդ դանակահարվել է: Դեպքի վայրում ծառայություն կրող ոստիկանները կռվի մասնակիցներին տեղափոխել են բաժանմունք:
Այդ ժամանակ մեկ այլ խումբ հարձակվել է ոստիկանության հերթապահ մասի վրա` պահանջելով ազատ արձակել ձերբակալվածներին: Դեպքի վայր նոր ոստիկաններ են եկել եւ ձերբակալել բոլորին: Նրանց թիվն ու անունները չեն հաղորդվում, ընթանում է քննություն:




























