Երեւանի ավագանու թեկնածուները պետք է կոռեկտ քարոզարշավ եւ քաղաքակիրթ բանավեճ տանեն քաղաքային տնտեսության հիմնական հարցերում: Ապրիլի 29-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանը` մեկնաբանելով Երեւանի ավագանու ընտրությունները:

Նրա խոսքով, Հայաստանի հանրապետական կուսակցությունը` քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, միշտ առանձնացել է քաղաքական բանավեճերի կոռեկտ միջոցներով, երբեք չմոտիվացված քննադատություն չի արել մրցակիցների հասցեին: «Կարծում եմ` դա պետք է օրինակ ծառայի մնացածներին»,- ասել է Մինասյանը:

Ինչ վերաբերում է քաղաքային տնտեսության հարցերին, ըստ Մինասյանի, ՀՀԿ-ն պատրաստ է ապացուցել իր առավելությունները. «Դրա ապացույցը վերջին տարիներին քաղաքի զարգացումն է»:

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am