Թուրքական BAYAN YANI երգիծական ամսագրի հերթական համարի շապիկն ուղղված է Թուրքիայում աճող բռնաբարությունների դեպքերին։

Երգիծական ամսագրի գլխավոր շապիկին պատկերված են դասի նստած աշակերտներ եւ մի ուսուցչուհի, ով ներկա-բացակա է անում՝ տալով վերջին շրջանում 20-ից ավել չափահասների կողմից բռնաբարության ենթարկված աղջիկ երեխաների անունները, իսկ աշակերտների մեջից լսում են «ներկա» պատասխանը։

«Թուրքիայի տղամարդիկ կթոթափե՞ն բռնաբարողների երկիր լինելու ամոթալի խարանը։ 26 հոգու կողմից բռնաբարության ենթարկված մարդինցի Ն.Չ.-ից հետո այս անգամ սարսափելի լուր լսեցինք Գյոլջուքից, որտեղ 29 տղամարդ բռնաբարել են Օ.Ս.-ին։ Եվ նշենք, որ վերջին 10 տարում Թուրքիայում 400 տոկոսով աճել է են բռնաբարության դեպքերը»,-գրված է ամսագրի շապիկին։