Մոսկվայի մարզում հանցավոր խումբ է ձերբակալվել, որը Միչուրինսկում զբաղվել է գողություններով: Ինչպես հայտնում է onlinetambov.ru-ն, ձերբակալվել է 30-40 տարեկան երեք տղամարդ, որոնք բնակվել են Մոսկվայի մարզի տարածքում: Նրանցից ոչ ոք նախկինում քրեական պատասխանատվության չի ենթարկվել:
Ոստիկանները նրանց կասկածում են Տամբովի մարզի հարուստների տներից կատարած կողոպուտների մեջ: Հայաստանի երեք քաղաքացիները հունվարին մի շարք գողություններ են կատարել: 6 դեպքում նրանք սպասել են, մինչ տանտերերը գնան, մտել են ներս ու տարել թանկարժեք իրերը` գումար, ոսկեղեն, սպասք:
Ներկայումս նրանց բնակարաններում խուզարկություններ են ընթանում: Նախնական տվյալներով, ձերբակալվածները 2 մլն ռուբլու վնաս են տվել:




























