Նոր Զելանդիայում մշակել են արգելված մանկական անունների պաշտոնական ցանկը: Ցանկում 77 անուն կա, որոնք չափազանց տարօրինակ են, եւ կարող է տուժել երեխայի հոգեբանությունը:
Այդ անունների թվում են Լյուցիֆերը, V8-ը (Ութմխոցանի շարժիչ), Անալ, «.» (Կետ), 4Real (Ֆորրիալ կամ Հանուն ճշմարտության), Mafia No Fear (Մաֆիան սարսափելի չէ): Արգելվել են նաեւ 2nd (Երկրորդ), 3rd (Երրորդ) կամ 5th (Հինգերորդ) անունները, որ նորզելանդացիները տալիս են բազմանդամ ընտանիքի երեխաներին: The Daily Telegraph-ի փոխանցմամբ, չի կարելի նաեւ անվանել Թագավոր, Դուսք կամ Թագուհի, Թագուհի Վիկտորիա:
ՆԳՆ-ից հայտնել են, որ 62 անգամ մերժել են ծնողների, ովքեր երեխային ուզում էին Justice (Արդարադատություն) անվանել:




























