Բոլոր երկրների ղեկավարները պետք է մեծ ուշադրություն դարձնեն գործազրկության դեմ պայքարին, հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:

«Ես կոչ եմ անում քաղաքական գործիչներին անել ամեն ինչ, որ նոր աշխատատեղեր ստեղծեն»,- ասել է նա Վատիկանում կայացած աուդիենցիայի ժամանակ: Իր ուղերձում` նվիրված Աշխատավորների համերաշխության միջազգային օրվան, պատրիարքն ասել է, թե գործազրկությունն առաջանում է, երբ պետությունների տնտեսական քաղաքականությունը տարվում է առանց սոցիալական արդարության սկզբունքների պահպանման, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Սուրբ Պետրոսի հրապարակում Ֆրանցիսկոս պապն այսօր կոլեկտիվ աուդիենցիա է անցկացնում Սուրբ Հովսեփ հյուսնի` բոլոր աշխատավորների հովանավորի տոնի կապակցությամբ: