Մեծ Բրիտանիայում ձերբակալվել է հանրահայտ դերասանը: «Թագադրման փողոց» հեռուստասերիալի աստղ, 81-ամյա Բիլ Ռոուչի ձերբակալությունն իսկական սենսացիա է դարձել` նա ձերբակալվել է հեռավոր 1967 թվականին 15-ամյա աղջկան բռնաբարելու համար:
Ըստ The Daily Mail-ի` դերասանը ձերբակալվել է Չեշիր դքսության Վիլմսլոում գտնվող իր շքեղ տանը` նախաճաշելիս: Այլ մանրամասնություններ չեն հաղորդվել:
Ռոուչն իր վրա քննադատությունների ալիք է բարձրացրել` հայտարարելով, որ մարդիկ չպետք է շտապեն քննադատել մանկապիղծներին, իսկ երբեմն էլ հարկավոր է եւ նրանց «լիովին ներել»:
Մինչ Ռոուչը Մեծ Բրիտանիայում վերջին ժամանակներս հարցաքննվել կամ ձերբակալվել է հայտնիների մի ողջ խումբ, ովքեր կասկածվել են սեռական բռնություններ կիրառելու մեջ, հաղորդում է NEWSru.com-ը:
Այսպես` մանկապղծության եւ այլ սեռական հանցագործությունների համար ձերբակալվել են ռոքեր Գարի Գլիթերը, երգիծաբան Ֆրեդի Սթարը, Radio 1-ի նախկին դիջեյ Դեյվ Լի Թրեվիսը, երգիծաբան եւ հաղորդավար Ջիմ Դեվիդսթոնը, 82-ամյա կոնֆերանսիե Ռոլֆ Հարիսը, հրապարակախոս Մաքս Քլիֆորդը:
Այս բոլոր հայտնիները ձերբակալվել են ոստիկանական Yewtree գործողության շրջանակում, որը սկսվել է Դիջեյ Ջիմի Սեվիլի աղմկահարույց գործից: Թեեւ Ռոուչի ձերբակալությունը պաշտոնապես դեռ այդ գործողությանը չեն վերագրել:




























