Ժամանակակից մարդու երջանկությունը, այդուհանդերձ, գումարի մեջ է, պարզել են Միչիգանի համալսարանի գիտնականները: Նրանք նաեւ պարզել են երջանկության նվազագույն շեմը, երջանկությունը հասնում է, երբ տարեկան եկամուտը հասնում է 93 հազար 310 դոլարի:
Գիտնականները հաշվի են առել, որ մարդիկ 21-րդ դարում մեծ նշանակություն են տալիս կյանքի մակարդակին եւ որակին, որն անհնար է ապահովել առանց գումարի: Հարմարավետության համար անհրաժեշտ է ավելի քան 93 հազար դոլար, հենց այդքան գումարով արտերկրում սկսվում է երջանիկ կյանքը, գրում է The Daily Telegraph-ը:
Սակայն իրական երջանկության համար այդ գումարն էլ բավական չէ: Միայն տարեկան 475 հազար 610 դոլարի դեպքում կարելի է վստահ ասել, որ կյանքը ստացվել է:




























