Մոլորակաբանները վերլուծել են Լուսնի խորը մանթիայի նմուշների իզոտոպային կազմը, որ «Ապոլոն»-ները բերել էին Երկիր, եւ եկել եզրակացության, որ դրանցում եւ Երկրի մատերիայում առկա ջրի մոլեկուլները ծագել են նույն աղբյուրից, որը, ըստ ամենայնի, եղել են աստերոիդները, ասվում է Science հոդվածում հրապարակված հոդվածում:

Համարվում է, որ Լուսինը առաջացել է Թեյայի բախման հետեւանքով: Բախման հետեւանքով Թեյայի եւ նախաԵրկրի մատերիան դուրս է նետվել եւ դրանից էլ «ձագել է Լուսինը:

Այդ աղետը համարվում է այն բանի պատճառ, թե ինչու նրա խորքն ու մակերեսը լիովին զուրկ են ջրից: Հիպոթեզը կասկածի տակ էր դրվել 2012թ. փետրվարին, երբ գիտնականները լուսնային մագմատիկ հանքանյութերում ջրի անսպասելի բարձր կոնցենտրացում էին գտել:

Վաշինգթոնի Կարնեգի ինստիտուտի աստղագետները` Էրիկ Հոյերի գլխավորությամբ, եւս մեկ փաստարկ են գտել Լուսնի ձեւավորման դասական վարկածի դեմ: Գիտնականները հաշվարկել են դեյթերիումի իոնների եւ պրոտոնների թիվը եւ համեմատել Թեյայի ենթադրյալ չափերի հետ: Պարզվել է, որ լուսնային հանքանյութերում դեյթերիումը շատ քիչ է եւ նրա բաժինը համատեղելի է Երկրի եւ խոնդրիտ աստերոիդների ծագման համար:

Ըստ գիտնականների, դա խոսումէ  այն մասին, որ Երկրի եւ Լուսնի ջուրը ծագել է նույն աղբյուրից եւ իզոտոպների հարաբերակցությունը չի փոխվել ձեւավորումից հետո: