Սկսվել է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի այցը Ադրբեջան:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA-ն, բացի Բաքվից, ԵԽ հանձնակատարը կայցելի նաեւ Նախիջեւան, կհանդիպի Ադրբեջանի նախագահի, արտաքին գործերի, արդարադատության նախարարի, գլխավոր դատախազի, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարի, օմբուդսմանի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Այցի ընթացքում քննարկման հիմնական թեման լինելու է ԶԼՄ-ների ազատության խնդիրը, դատական համակարգը, իրավապահների գործունեությունը եւ հասարակական կազմակերպությունների գործունեության օրենսդրական բազան:
Համարբերգի այցը կտեւի մինչեւ մարտի 5-ը:



























