Ադրբեջանական պատվիրակությունը չի մանսակցի Երեւանում ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի եւ Բյուրոյի նիստերին, որոնք կայանալու են այսօր` մայիսի 30-ին: Այդ մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը:
Նա չի նշել Երեւանում ԵԽԽՎ նիստերին մասնակցելուց ադրբեջանցիների հրաժարվելու պատճառները, հայտնում է APA-ն:
Նշենք, որ մայիսի 30-31-ին Երեւանում կայանալու է ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի եւ Բյուրոյի նիստերը Հայաստանի` ԵԽ Նախարարների հանձնաժողովի նախագահի ղեկավարությամբ:
Քննարկումները հիմնական կենտրոնացած կլինեն հայաստանի նախագահության գերակայությունների եւ մի շարք հարցերի վրա, որոնք վերաբերում են Վեհաժողովի եւ Նախարարների կոմիտեի հետ քաղաքական երկխոսությանը:
Օրակարգում են նաեւ հարցեր, որոնք վերաբերում են ազատության այլընտրանքային զրկմանը, ծնողական արձակուրդին, որպես գենդերային հավասարության խթան, նաեւ 2014-2015թթ. Բյուջեն եւ ԵՄ գերակայությունները:
Այդ կապակցությամբ Երեւանէ ժամանել ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը:




























