Մինսկում մայիսի 31-ին կայանալու է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը: Հանդիպումը կսկսվի կեսօրին:
Ինչպես հաղորդում է ԲելաՊԱՆ-ը, պատվիրակությունների մի մասը Մինսկ են ժամանել նախօրեին, այդ թվում` Հայաստանի պատվիրակությունը վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Մյուս պատվիրակությունները կժամանեն այսօր:
Օրակարգում մոտ 30 փաստաթղթեր են: Տնտեսական հատվածում նախատեսվում է քննարկել ԱՊՀ ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի կիրառման արձանագրության քննարկումը: Մասնավորապես պայմանագրին միանալու ցանկություն ունի Ուզբեկստանը:
Նիստի մասնակիցները վերլուծելու են 2012թ. ընդունված նորարարական համագործակցության ծրագրի իրականացման ընթացքը, եւ քննարկելու են 11 պիլոտային նորարարական միջպետական նախագծեր: Տվյալ նախագծերի ֆինանսավորման համար ծրագրվում է ներգրավել 32 մլն դոլարի ներդրում:



























