Լատվիայի Սաեյմայի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի հրավերով  հունիսի 4-6-ին  եռօրյա պաշտոնական այցով Լատվիայի Հանրապետություն կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատվիրակության կազմում են ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանը, Վոլոդյա Բադալյանը:

Այցի ընթացքում ԱԺ նախագահը հանդիպումներ կունենա  Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշի, Սաեյմայի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի,  վարչապետ  Վալդիս Դոմբրովսկիսի հետ:

Հանդիպումներ են նախատեսված նաեւ Սաեյմայի  Հայաստանի խորհրդարանի հետ բարեկամության  խմբի, հայ համայնքի ներկայացուցիչների հետ: