Ռուսաստանն ու Ֆրանսիան մտադիր են սերտ համագործակցության պայմաններում շարունակել համագործակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Այս մասին, ինչպես հայտնում է ՌԴ նախագահի կայքէջը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին՝ Դմիտրի Մեդվեդեւի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա Ռուսաստանն ու Ֆրանսիան համատեղ կաշխատեն այն բանի համար, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը կարողանան ինչպես հարկն է հասկանալ միմյանց եւ աշխատել իրար հետ»,- հայտարարել է Սարկոզին։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը մարտի 1-ից 3-ը պետական այցով գտնվում է Ֆրանսիայում։



























