Այսօր՝ հունիսի 3-ին, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ընդունել է Հայաստանում Շվեյցարիական Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Կոստանտին Օբոլենսկիին:

Պաշտպան Անդրեասյանը եւ դեսպան Օբոլեսնկին բարձր են գնահատել վերջին երկու տարիներին հաստատված համագործակցային եւ բարեկամական հարաբերությունները:

Իր խոսքում դեսպան Օբոլենսկին բարձր է գնահատել Օմբուդսմենի աշխատակազմի գործունեությունը Հայաստանում՝ նշելով, որ Պաշտպանի ակտիվ գործունեությունը նպաստում է Հայաստանում մարդու իրավուքների ամրապնդմանը:

Հանդիպման վերջում Պաշտպանը շնորհակալություն է հայտնել դեսպանին համատեղ ծրարգերի իրականացման եւ արդյունավետ համագործակցության համար: