ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան հունիսի 14-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պապովին (Ռուսաստան), Ժակ Ֆորին(Ֆրանսիա), Յան Քելլիին (ԱՄՆ), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հարցեր։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները  Լեոնիդ Կոժարային հայտնել են կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ բանակցությունների ընթացիկ վիճակը, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների վերջերս կայացած հանդիպման արդյունքները։

Նրանք նաեւ կարծիքներ են փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի այցի ժամկետների վերաբերյալ՝ նշելով կարեւորությունը, որը Ուկրաինան, որպես համանախագահ, տալիս է այցի արգասաբեր արդյունքներին, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով առարկայական քննարկումներին։

ԵԱՀԿ գործող նախագահը հաստատել է ղարաբաղյան կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին նպաստելու Ուկրաինայի եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի  պատրաստակամությունը, ինչը ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության գերակայություններից է։