Մեծ ությակի գագաթաժողովի ընթացքում նախատեսվող Ռուսաստանի, ԱՄՆ-ի  եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը ղարաբաղյան խնդրի վերաբերյալ կլինի հայտարարություն, որը հերթական անգամ կհաստատի ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունը` որպես ղարաբաղյան հարցով միակ լեգիտիմ եւ գործունակ բանակցային ձեւաչափ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Նրա խոսքով` չի կարելի ասել, որ սա լինելու է ամբողջությամբ ֆորմալ հայտարարություն. «Ակնհայտ է, որ երեք երկրների նախագահների հայտարարությունը, որն իսկապես լինելու է հերթականը, բանակցային գործընթացում բեկման համար առիթ չի դառնա»,-նշեց Սերգեյ Մինասյանը` ընդգծելով, որ այդպիսով հերթական անգամ ցույց կտրվի, որ բանակցային գործընթացը գտնվում է երեք գերտերությունների վերահսկողության ներքո:

Նշենք, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի առաջնորդները  G8 –ի գագաթաժողվի շրջանակում, որն անցկացվելու է հունիսի 17-18 –ը, մտադիր են հայտարարություն ընդունել ղարաբաղյան խնդրի վերաբերյալ: