Չելյաբինսկի երկնաքարը կարող էր գիսաստղի սառցե միջուկ լինել: Նման հիփոթեզ է առաջ քաշել ռուսաստանցի տիզերագնաց Գեորչգի Գրեչկոն` «Աստղակերպեր եւ գիսաստղեր. Չելյաբինսկյան իրադարձություններ»  թեմայով սեմինարի ժամանակ:

«Ես այստեղ հանդես եմ գալիս շատ հեղինակների դեմ, ովքեր պնդում են, որ ընկած երկնաքարը պատկանում է հոնդրիտների շարքին: Քարե երկնային մարմինները երկքնում չեն պայթում, քանի որ չեն կարող բավականաչափ տաքանալ: Կարծում եմ, այն սառույցից է եղել»,-հայտարարել է նա:Նմանատիպ վարկած են առաջ քաշել սեմինարի եւս երկու մասնակից, հաղորդում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: ՄՊՀ աստղագիտական ինստիտուտի պրոֆեսոր Վլադիմիր Բուսարեւը նշել է, որ սռաույցի առաջացումը կարող է պայմանավորված լինել երկնաքարի` աստղակերպից պոկվելուց հետո գործընթացներով: Իզոտոպային փորձաքննության արդյունքների համաձայն` այդ իրադարձությունը կարող էր տեղի ունենալ 290 մլն տարի առաջ: