Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը մարտի 8-ին Մոսկվայում քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:

«Հանդիպման ընթացքում, որն անցել է գործնական եւ կառուցողական մթնոլորտում, քննարկվել են հայ-ռուսակական գործընկերային հարաբերությունների, նաեւ միջազգային ու տարածաշրջանային խնդիրներին առնչվող արդիական հարցեր: Կողմերն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել ղարաբաղյան կարգավորման գործընթացի շարունակության խնդրին»,- ասված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ: