Պաղեստինը չի մասնակցելու Իսրայելի հետ ուղիղ բանակցություններում: Այդ մասին հայտարարել է նախագահ Մահմուդ Աբբասը՝ Արաբական պետությունների լիգայի նախագահ Ամր Մուսայի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

Ինչպես նշել է Մուսսան՝ նախօրեին Կահիրեում կայացած ԱՊԼ նիստից հետո, ներկայիս պայմաններում Պաղեստինը պատրաստ չէ բանակցություններ վարել. «Բոլոր հարաբերությունները դադարեցվել են»:

Reuters-ի տվյալներով, բանակցությունների դադարեցման մասին որոշումը կայացվել է, երբ Իսրայելը որոշել է նոր բնակավայրեր կառուցել վիճահարույց տարածքներում:

Հիշեցնենք, որ երեքշաբթի Իսրայելում հայտարարեցին Արեւելյան Երուսաղեմում 1600 տների շինարարության մասին:

Իսրայելի ԱԳՆ-ից հայտնել են, որ շինարարությունը լինելու է Ռամատ-Շլոմո շրջանում, մայրաքաղաքի այն հատվածում, որը պաղեստինցիները ցանկանում են հռչակել իրենց մայրաքաղաք: