Վրաստանի Իլյա Երկրորդ պատրիարքը հուլիսի 21-ի կիրակնօրյա քարոզի ժամանակ կոչ է արել վացական ընտանիքներին շատ երեխաներ ունենալ:

Կիրակի օրը նա օրհնել է Սուրբ երրորդության տաճարի բակում բացված զբոսապուրակն ու երեխաների համար նախատեսված լողավազանը: Նա ընդգծել է, որ այդ հարցում օգնություն է ցուցաբերել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, փոխանցում է Newsgeorgia.ru-ն:

Հիշեցնենք, որ Վրաստանի ուղղափառ եկեղեցու առաջնորդն արդեն հանդիսանում է 17 հազար երեխաների կնքահայր:

Ավելի վաղ Վրաստանի վիճակագրական ծառայությունը հաղորդել է երկրում ծնելիության էական ավելացման մասին՝ ընտանիքներում երկրորդ և երրորդ երեխաների ծնվելու հաշվին: