Ուրուգվայում, որը օրինականացրել է նույնասեռ ամուսնությունները, օգոստոսի 5-ին կայացել է առաջին գեյ-հարսանիքը։ Այն տեղի է ունեցել երկրի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում։
Արարողությունը կայացել է հիվանդանոցում, որտեղ է գտնվում ամուսիններից մեկը։ Ինչպես հաղորդել են տեղի իշխանությունները, տղամարդը լուրջ հիվանդ է եւ մահամերձ վիճակում է։ Այդ պատճառով զույգին թույլ են տվել արագացված կերպով ամուսնանալ՝ առանձ ձեւականությունների պահպանման։
Միեւնույն օրը նույնասեռ ամուսնության գրանցման փաստաթղթեր է ներկայացրել եւս մեկ զույգ, հաղորդում է «Lenta.Ru»-ն։
Նույնասեռ ամուսնությունները Ուրուգվայի իշխանությունները օրինականացրել են 2013-ի ապրիլին։
Ուրուգվայի Սենատը կողմ է նույնասեռ ամուսնությունների օրինականացմանը



























