Հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում գոստոսի 5-ին, ժամը 18.45-ին, հաղորդում է ստացվել, որ «սնկային թունավորում» ախտորոշմամբ իրենց տնից բուժօգնության են տեղափոխվել 1959 թ. ծնված Ռոբերտ, 1985 թ. ծնված Ռուզան եւ 1983 թ. ծնված Գայանե Ս.-ները:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խմբին նրանք հայտարարել են, որ թունավորվել են նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, տանը սնկով պատրաստված ապուր ուտելու հետեւանքով:
Կատարվում է քննություն:




























