Հայաստանի ԱԻՆ Լոռու մարզի Թումանյանի հրշեջ փրկարարական ջոկատից ոստիկանության Թումանյանի բաժնում օգոստոսի 5-ին, ժամը 14.05-ին, հաղորդում է ստացվել, որ Շնող գյուղում չոր խոտածածկ է այրվում:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.40-ի սահմաններում, հրդեհվել են Շնող գյուղի «Դուզ» կոչվող տարածքում գտնվող, նույն գյուղի բնակիչներին պատկանող 1.600 քմ խաղողի, 400 քմ սերկեւիլի այգիները, 600 քմ արտատեղը, 2.000 քմ եւ 4.000 քմ դեղձի այգիներ:
Մեկնել է հրշեջ փրկարարական ծառայության 1 մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 15.27-ին:
Վնասի չափն ու հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:




























