«Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում,  ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Արարատի մարզային վարչության եւ Արտաշատի բաժնի ծառայողները օգոստոսի 5-ին, ժամը 18.00-ին,1975 թ. ծնված  Արթուր Գ.-ի  տան բակի կիսակառույց շենքում  զննությամբ հայտնաբերել են 3 լ տարողությամբ ապակե տարա, որի մեջ առկա էր մոտ 510 գ դեղնականաչավուն կանեփանման բույսի չորացված, մանրացված  զանգված:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե դա, ըստ Արթուր Գ.-ի հայտարարության, պատկանում է իրեն, պատրաստել է կանեփի բույսերից իր անձնական օգտագործման համար:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: