Ոստիկանության Մարաշի բաժանմունքում օգոստոսի 5-ին, նյութեր են ստացվել, որ ս/թ հուլիսի 11-ին, ժամը 10.05-ին, ՀՀ ՊՆ Երեւանի կայազորի Ռազմական ոստիկանության բաժնի հերթապահ մաս անհայտ քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ Նորքի հեռուստաաշտարակից քիչ վերեւ գտնվող տարածքում կան պայթուցիկ սարքեր եւ զինամթերք:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած Երեւանի կայազորի Ռազմական ոստիկանության բաժնի օպերատիվ խումբը ժամը 11.30-ին Գ. Հովսեփյան փողոցի թիվ 32 տանը հարակից անտառամերձ տարածքում հայտնաբերել էր տնտեսական պարկ, այնուհետեւ անհապաղ հրավիրվել էին սակրավորներ, որոնք  պարկից հանել էին «Ֆ-1» տիպի 10 նռնակ` իրենց պայթուցիչներով,   «ՌԳԴ» տիպի նռնականետի 2 նռնակ` կրիչներով, եւ 33 տուփ /1 տուփում-30 հատ/ 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի տարբեր տեսակի /հետագծով եւ առանց հետագծի/ փամփուշտներ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն: