Ոստիկանության Տարոնի  եւ Լոռու մարզային քննչական բաժինների ծառայողների  ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 5-ին, ժամը 13.10-ին, կամավոր  ոստիկանություն է ներկայացել 1992 թ. ծնված Աշոտ Կ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա ս/թ հուլիսի 11-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով: