Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները օգոստոսի 5-ին, ժամը 01.00-ին, Կոմիտասի պողոտայի գյուղմթերքների շուկայի մոտից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Սերյոժա Ա.-ին, որը ս/թ հուլիսի 30-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 4-ին, ժամը 04.40-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ է ժամանել եւ բաժին ներկայացել 1955 թ. ծնված Սարգիս Բ.-ն, որը ս/թ մայիսի 8-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:




























