Վերջին մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է:

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 3-ից  6-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահայտվել է 24-ը,   գողության 28 դեպքից` 13-ը,  խարդախության  11 դեպքից` 7-ը, խուլիգանության 6 դեպքից` 5-ը, իսկ կողոպուտի 2  դեպքերն էլ բացահայտվել են:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության` 1, մարմնական վնասվածք հասցնելու եւ  կողոպուտի  2-ական  դեպք:

Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 22 պատահար. 2 մարդ զոհվել է, 42-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: