Ռուսաստանի ՆԳՆ հարավային դաշնային մարզի գլխավոր վարչության աշխատակիցները Ռոստովի մարզում ձերբակալել են 29-ամյա Դավիթ Ջանգիձեին, որն «օրենքով գող» է եւ քրեական աշխարհում հայտնի է «Դաթո Կրանսոդարսկի» մականունով:
Դրանից մի քանի օր առաջ նրան ձերբակալել էին Կրասնոդար քաղաքի ոստիկանները եւ նա դատարանի որոշմամբ դատապարտվել էր երկօրյա կալանքի՝ թմրամիջոցներ օգտագործելու համար:
«Օրենքով գողին» ու նրան ուղեկցողներին բերման են ենթարկել ոստիկանություն, պարզելու համար Ռոստով գալու նպատակները, ինչպես նաեւ կանխելու նրա կողմից անօրինական հնարավոր գործողությունները:
Որոշ տեղեկությունների համաձայն «Դաթո Կրասնոդարսկին» նախատեսում էր «գողական հավաքի» մասնակցել, բայց ձերբակալվել է կանխարգելիչ զրույցի նպատակով:




























