Նովոսիբիրսկում, այսօր՝ օգոստոսի 6-ի առավոտյան, կայծակն անցել է տրոլեյբուսի միջով եւ հարվածել 24-ամյա ուղեւորուհուն: Կնոջը տեղափոխել են հիվանդանոց;»
Քաղաքապետարանի արտակարգ իրավիճակների դեպարտամենտի պետ Դանիյար Սաֆիուլինը լրագրողներին հայտնել է, որ արտակարգ պատահարը տեղի է ունեցել «Սովետսկի Սիբիր» կանգառում: 24-ամյա կնոջը շտապօգնության մեքենայով տեղափոխել են թիվ 34 հիվանդանոց, նրա վնասվածքները միջին ծանրության են, հաղորդում է «Ռոսբալտը»:
Սաֆիուլինի խոսքով՝ հորդառատ անձրեւներից մայրուղիների որոշ հատվածներ եւ Նովոսիբիրսկի հրապարակը ջրի տակ են մնացել:




























